?

Log in

No account? Create an account

Հայկական լրատվական բլոգ

Լուրեր և մեկնաբանություններ

Հայկական լրատվական բլոգ

Navigation

January 11th, 2011

Как сказывается осознание прошлого на общественной ситуации в сегодняшней Армении и на перспективах ее дальнейшего политического развития? Какую роль играют исторические мифы в политическом восприятии местной и внешней действительности? И, наконец, каким образом армянская политика влияет на развитие истории как науки в постсоветский период? Как представляется, ответы на все три вопроса - а вернее, на один вопрос «Что такое история для армян?» - не могут быть однозначными. Более того, если такие ответы и удастся найти, то они при всей специфичности едва ли окажутся уникальными и применимыми исключительно к Армении начала XXI века.

«Полит.ру» публикует статью руководителя департамента политических исследований Института Кавказа Сергея Минасяна, в которой автор рассуждает о том, как сказывается осознание прошлого на общественной ситуации в сегодняшней Армении.
http://www.polit.ru/research/2011/01/11/armeniya.html

November 30th, 2008

Прошу прощения у читателей сего журнала. Не хотелось постать длинный текст в свой журнал, поэтому запустил здесь. У кого увидел уже не помню, но кажется ссылку дал varfolomeev_v

Поэт и кризисCollapse )

October 20th, 2008

Մի քանի օր առաջ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ ամուսնություն մասնակցությամբ մոտ 700 երիտասարդ զույգերի: Լուսանկարների համար այստեղ:
Նախաձեռնությունը Ռուսաստանում աշխատող հայ գործարար Լևոն Հայրապետյանինն է, աջակցությամբ Արցախի ղեկավարության:
Շնորհավոր ենք բոլոր նորապսակներին, ցանկանալով երջանկություն, երկար տարիների կյանք, առողջ և բախտավոր բալիկներ :)

September 24th, 2008

Շուտվանից այստեղ բոլորը լռում են։ Իսկ տեսեք, թե նոր ինչ գտա՝

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Վերահսկիչ պալատը ներկայացրեց քաղաքաշինության, գյուղատնտեսության ոլորտներում եւ քաղաքային ջեռուցման ծրագրում արձանագրված ֆինանսական խախտումները։ Այսօր հերթը Սյունիքի մարզապետարանում եւ մարզի համայնքներում կատարված ուսումնասիրություններին էր։ Հիշեցնենք,որ այս բոլորը ոլորտներում միասին արձանագրվել են ավելի քան 1.3 միլիարդ դրամի ֆինանսական խախտոմներ։

Եւ այլն եւ յլան հղումով

Օրնակ դուք լսե՞լ էիք։ Ես նոր եմ իմանում։ Տեսնես, ինչու՞։

May 28th, 2008

(no subject)

Share Flag
hehe




Մամլո հաղորդագրույուն



Անհապաղ տարածման համար


 


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգել

093191903, Միքայել

28.05.2008 

Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը

Այսօր, մայիսի 28-ին, մոտավորապես ժամը 14-ին երեք անhայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել “Հիմա” երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը` Արսեն Խառատյանը:
    Մի քանի օր առաջ Արսենին զանգահարել է մի երիտասարդ, որը ներկայացել է որպես “Լայֆ” ամսագրի թղթակից և հարցազրույց խնդրել: Խառատյանը համաձայնել է և, ըստ պայմանավորվածության, ժամը 14.00-ին գնացել Վերնիսաժին հարող տարածքը` հանդիպման: Մի քանի րոպեից նա թիկունքից հարված է ստացել գլխին (հավանաբար, երկաթե իրով), ընկել է գետնին և դաժան ծեծի ենթարկվել երեք երիտասարդների կողմից, որոնք իրենց գործը կատարելուց հետո փախել են: Արսենը գլխի վնասվածքներով տեղափոխվել է Շտապ օգնուքյան հիվանդանոց: 
    Մենք գնահատում ենք ահաբեկչության այս հերթական ակտը որպես ռեժիմի պատասխան համաժողովրդկան շարժման ակտիվացմանը և շարժման ակտիվիստներին ահաբեկելու ևս մեկ փորձ: Այս անգամ որպես թիրախ է ընտերվել մեր ընկեր Արսեն Խառատյանը, որը հայտնի է որպես հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ճշմատախոս անձ, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ջատագով և բարձր հեղինակություն ունի Հայաստանի հասարակության ամենատարբեր շրջանակներում: Արսենը “Հանուն գիտության զարգացման” նախաձեռնող խմբի անդամ է, “Սկսել ա” և “Հիմա” երիտասարդական շարժումների առաջնորդներից և ամենաակտիվ մասնակիցներից:
    Կարևոր ենք համարում ընգծել, որ սույն հանցագործությունը Արսեն Խառատյանի նկատմամբ կատարվել է բացեիբաց և հրապարակայնորեն` նպատակ ունենալով վախի մաթնոլորտ տարածել և կասեցնել համաժողովրդական շարժման ալիքը:

“ՀԻՄԱ” շարժում

 

         


Photo by Onnik Krikorian

May 6th, 2008

Երևան: 06.05.08: ԱրմԻնֆո: Կենտուկկին դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 41-րդ նահանգը: 

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, համապատասխան որոշում ընդունվել է Կենտուկկի նահանգապետ Սթիվեն Բեշիրի կողմից: Ինչպես նշել է ANCA-ի տարածաշրջանային տնօրեն Կարինե Բիզարյանը, Կենտուկկի նահանգապետի որոշումն արտացոլում է ԱՄՆ հասարակության աճող կարեկցանքը 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ, երբ երիտթուրքերի կողմից 1,5 միլիոն հայ սպանվեց:
ՙԱմերիկայի հայ համայնքի ակտիվիստները կշարունակեն ջանք գործադրել`վերջ դնելու մարդկության հանդեպ այդ հանցագործության չճանաչման նպատակով Թուրքիայի կողմից ԱՄՆ նկատմամբ գործադրվող ճնշմանը՚,- նշել է Կ. Բիզարյանը:

March 26th, 2008

2008 թ. մայիսին կհայտարարվի Հայաստանի հեռահաղորդակցության շուկա բջջային կապի երրորդ օպերատորի ներգրավման միջազգային հայտամրցույթ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունում:

Աղբյուրի տվյալներով, հայտամրցույթում կվիճարկվի ՀՀ-ում GSM 900/1800 ստանդարտով բջջային կապի ծառայությունների մատուցման համար լիցենզիայի և ռադիոհաճախությունների ստացման իրավունքը: Հայտամրցութային հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, հայտեր կարող են ներկայացվել մրցույթի հայտարարման պահից 90 օրվա ընթացքում: Նախարարությունում նշել են, որ դեռևս ճշտված չեն մրցույթի պայմանները և մեկնարկի ժամկետը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում բջջային կապի ծառայություններ են մատուցում ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն /ռուսաստանյան ՙՎիմպելԿոմ՚ ԲԲԸ 100% դուստր ընկերությունը/ և ՙՂ-Տելեկոմ՚ ընկերությունը` VivaCell ապրանքանիշով (բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսաստանյան МТС օպերատորին): Ըստ փորձագիտական գնահատման, 2007 թ. վերջին բաժանորդների թիվը կազմել է 1,9  մլն, այդ թվում`ՙVivaCell՚ ընկերության 1,2 մլն և ՙԱրմենՏել՚ ընկերության `700 հազար բաժանորդ: Հայաստանում բջջային կապի ներթափանցումը 2007 թ. վերջի դրությամբ գնահատվում է 65%:

March 21st, 2008

 Գյումրիում մարտի 20-ին ամբողջ օրը շարունակվում էր ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը: Մարաթոնին մասնակցում են Հայաստանի մոտավաորապես 60 համայնքների բնակիչներ, այդ թվում վանաձորցիներ, երեւանցիներ, եղեգնաձորցիներ: Օրվա ընթացքում Յունիբանկից ստացվեցին մարտի 19-ի ընթացքում եւ մարտի 20-ին մինչեւ ժամը 14-ի դրությամբ դրամական փոխանցումների վիճակագրությունը: Մոտ 300 նվիրատուների ցուցակը ներկայացվում է այստեղ(մարտի 19) եւ այստեղ (մարտի 20, մինչեւ 14:00): Մարտի 20-ին ժամը 22:30-ի դրությամբ Հանգանակության հանրագումարային թիվը հասավ 11.673.570 դրամի, ինչը կազմում է «պահանջվող գումարի» 46,47 տոկոսը: 

Ժամը 21-ին մոտ, հյուևրընկալվելով Գյումրու «Շանթ» հեռուստաընկերությունում, Գյումրու քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին հորդորել է չմասնակցել դրամահավաք մարաթոնին, ասելով թե իրենց դիտավորյալ քամում են ու դատարկում: Այս պարոնը ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության մարաթոնին իր համեստ միջոցներով մասնակցելու փոխարեն իր խելքով բոլորին «բացատրում էր», թե ԳԱԼԱ-ն ՀՀՇ-ից փողերը ստացել է ու հիմա, խաբելով բոլորին դրամահավաք է անում:

Հաղորդման ավարտից 40 րոպե հետո, գիշերը ժամը 1:05-ին, եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակ էր վերադարձել  Լ.Բարսեղյանը, եւ այստեղ էին երկու հերթապահները, 2 անհայտ անձինք, բենզինը լցնելով ակումբի այն մեքենայի վրա, որով Խորհրդի նախագահը ժամանել էր գրասենյակ, հրդեհեցին այն եւ փախան: Մեկը կրեմագույն բաճկոնով էր, մյուսը` սեւ: Հրդեհումը տեւել է մոտ 10 վայրկյան: Հերթապահները այդ պահը տեսել են հսկիչ մոնիտորով եւ անմիջապես դուրս վազել հրդեհը հանգցնելու: Լ.Բարսեղյանը 1:06-ին ահազանգել է ոստիկանություն ու միացել հրշիջման աշխատանքներին: Մեքենան հրդեհվել է եւ բենզինի բաքի կողմից եւ շարժիչի կողմից, ենթադրաբար 1-2 լիտր բենզինի միջոցով: Արագ միացված ակումբի ջրի պոմպի եւ ռետինե խողովակի միջոցով, ավելի քան 20 րոպե ակումբի աշխատակիցները հանգցնում էին կրակը, որը բորբոքվել էր հատկապես շարժիչի մասում` փակ կապոտի տակ եւ անցնում էր սալոն:

Ահազանգից 20 րոպե անց` 1:26-ին ժամանեցին ոստիկանները եւ եւս 2 րոպեից` հրշեջները: Այդ պահին հնարավոր էր եղել արդեն հրդեհից փրկել մեքենայի սալոնը, փաստաթղթերը, թափքը եւ պահախուցը: Հրշեջները եւ փրկարարները ջրի շիթով մոտ 15 րոպե սառեցնում էին շարժիչն ու ապարդյուն ջանքերով փորձում ուժով բացել կապոտը: Չունենալով համապատասխան գործիքներ, լինգերով եւ մի փականագործական բանալիով բացեցին այն ու հրդեհը վերջնականապես հանգցրին:

Ավելի ուշ ժամանեցին փորձագետները եւ համապատասխան արձանագրություններ կազմեցին: Հրկիզված մեքենան պատկանում է Ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին, որի թույլտվությամբ արդեն մոտ 1 շաբաթ է մեքենան վարում էր Լ.Բարսեղյանը. վերջինիս մեքենան նորոգվում էր: Հասցված վնասը, նախնական գնահատմամբ կազմում է մոտ 900.000 դրամ: Լուսանկարներ >>>

ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության Մարաթոնը, այսպիսով նոր զարգացումներ է ստանում, այս հրավառությունը պատահական չէ, Լ.Բարսեղյանի համոզմամբ ուղղակի կապ ունի ինչպես ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության, այդ եւ այլ առիթներով իշխանությունների հասցեին նրա հնչեցրած կոշտ քննադատության, հունվարի 18-ի գիշերը Ակումբի պատուհանի հրդեհման եւ մի քանի անգամ հեռախոսային ահազանգերով իր եւ ակումբի հասցեին հնչեցված ահաբեկումների հետ:

Անկախ ամեն ինչից Լ.Բարսեղյանը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը շարունակում են Մարաթոն-դրամահավաքը եւ հայտարարում` «Ռեժիմը չի հաջողելու ԳԱԼԱ ՀԸ փակել, նահանջի տեղ չկա. NO PASARAN»:

«Արտակարգ դրությունը երկարաձգելու ոչ մի պատճառ չեմ տեսնում», - ինչպես տեղեկացնում է «Արմինֆո»-ն, այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դա Ռոբերտ Քոչարյանի վերջին հանդիպումն էր լրագրողների հետ` որպես պետության ղեկավար:

Նրա ասելով, անցած 20 օրերը ցույց տվեցին, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը ճիշտ էր, քանի որ դա օգնեց խուսափել մարտի 1-ից հետո իրադարձությունների ավելի ծանր հետևանքներից: Միայն դրանից հետո իրավիճակն սկսեց շտկվել, իսկ կյանքը` մտնել բնականոն հուն: Ընդ որում, բնակչության ճնշող մեծամասնությունն ըմբռնումով է ընկալել այդ որոշումը: Պետության ղեկավարը նաև նշել է, որ անցած 20 օրերի ընթացքում ոչ մի միջադեպ չի դիտվել, Ոստիկանության և բանակի ներկայացուցիչները, իրականացնելով արտակարգ դրությանն առնչվող միջոցառումներ, դրսևորել են զսպվածություն, իսկ արտակարգ դրության ռեժիմը երկու անգամ մեղմվել է: «Իմ խնդիրն է ներկայիս կայունությունը հասցնել այն մակարդակին, որ գոյություն ուներ մինչև նախագահական ընտրությունները, որպեսզի նոր նախագահին հանձնեմ կայուն երկիր», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Աղբյուրը` reporter_arm

March 19th, 2008

2007 թվականի հոկտեմբերի 14-ից Գյումրու ԳԱԼԱ (Գյումրու անկախ լրատվական ալիք) Հեռուստաընկերության դեմ մեկնարկած ՀՀ իշխանական գերատեսչությունների նախաձեռնած վարչական պատերազմը մոտենում է իր հանգուցալուծմանը եւ Հայաստանում մնացած այս վերջին անկախ հեռուստատեսությանը շուտով կպարտադրեն վճարել 25 միլլիոն դրամ` ազատ խոսքի իր սահմանադրական իրավունքն օգտագործելու համար:

Այս առիթով Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը տարածել է հետեւյալ աջակցության կոչը` ուղղված բոլոր նրանց, ում համար թանկ է Խոսքի Ազատությունը.

Հարգելի Ժողովուրդ, ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը Հայաստանի տարբեր մարզերից եւ արտասահմանից աջակցելու համար հեռուստաընկերության հիմնադրի անունով բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնք ներկայացվում են ստորեւ.

Դրամական հաշվի համար

Վահան Խաչատրյան

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ,

հ/հ 2410 3101 2610

Դոլարային հաշվի համար

For transfers in USD

Intermediary Bank:

Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 

Acc: 0443 7920

“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH

Beneficiary: Khachatryan Vahan

Account: 2410 3111 2618

Չնայած այն հանգամանքին, որ դրամահավաքի կոչը տարածվել է մարտի 17-ի առավոտնից, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը եւ Հեռուստաընկերություն տնօրինությունը արդեն մի քանի հարյուր հեռախոսազանգ են ստացել աջակցության պատրաստակամություն հայտարարություններով:

Հիշեցնեմ, որ ՀՀ գործադիր իշխանության մի քանի ճյուղերը (ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային եւ Գյումրու քաղաքային բաժինների, ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության եւ նույն ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության, ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պաշտոնյաները) աննախադեպ ճնշումներ սկսեցին բանեցնել ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ անմիջապես այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը, Հայաստանում լինելով միակը՝ 2007 թվի հոկտեմբերի 14-ին եթեր հեռարձակեց ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի տասնամյա լռությունից հետո 22 րոպե տեւած առաջին հրապարակային քաղաքական ելույթը՝ արտասանած 2007 թվի սեպտեմբերի 21-ին՝ Մարիոտ-Արմենիա հյուրանոցում:

Powered by LiveJournal.com