reporter_arm (reporter_arm) wrote in armenianewsblog,
reporter_arm
reporter_arm
armenianewsblog

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտարարությունը ընտրությունների նախաշեմին

Մենք՝ «ԶԼՄ-ների ինքնակարգավորում» սեմինարի (9-11 նոյեմբերի. 2007թ, Ծաղկաձոր) մասնակիցներս, մտահոգվելով նախագահական ընտրությունների նախաշեմին լրատվական դաշտում նկատվող բացասական միտումներով, որոնք հղի են մամուլն առավել բեւեռացնելու վտանգով, կոչ ենք անում.

Քաղաքական պայքարը չվերածել լրատվամիջոցների միջեւ հակամարտության, ինչն իր հերթին կհանգեցնի անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը հասարակության մեջ։
 
Հարգել յուրաքանչյուր լրատվամիջոցի քաղաքացիական դիրքորոշումը, նախանձախնդրորեն պահպանել պրոֆեսիոնալիզմի պահանջները, լրատվության եւ մեկնաբանությունների մեջ չխախտել կոռեկտության եւ պատշաճության սկզբունքները։
 
Հիշել, որ փոխադարձ վարկաբեկիչ հրապարակումներն ի վերջ հանգեցնելու են հասարակության կողմից անվստահությանը հենց նույն լրատվամիջոցների նկատմամբ։
 
Չմոռանալ, որ ընտրությունները, ինչպես եւ իշխանությունները, անընդհանտ հերթագայելու են, իսկ «չորրորդ իշխանությունը» պիտի շարունակի ծառայել հասարակությանը։

11 նոյեմբերի, 2007թ.,
Ծաղկաձոր

Հայտարարությունը ստորագրել են

1. Հակոբ Ավետիքյան, «Ազգ» օրաթերթ
2. Մարգարիտա Մինասյան, «Ցայգ» ՀԸ (Գյումրի)
3. Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթ
4. Էդվարդ Նաղդալյան, «Դելովոյ էքսպրես» թերթ
5. Կարինե Հարությունյան, «Գալա» ՀԸ (Գյումրի)
6. Հայկազն Ղահրիյան, «Lragir.am» ինտերնետային թերթ
7. Նաիրա Բուլղադարյան, «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթ (Վանաձոր),
8. Մեսրոպ Մովսեսյան, «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+» ՀԸ)
9. Սաթիկ Սեյրանյան, «168 ժամ» թերթ
10. Մարատ Յավրումյան, «Կապիտալ» շաբաթաթերթ
11. Սուրեն Բարսեղյան, STV1 ՀԸ, (Սեւան)
12. Պապ Հայրապետյան, «Սեւան» թերթ, (Սեւան)
13. Մանվել Միկոյան, «Լոռու մարզ» թերթ, (Վանաձոր)
14. Ազնիվ Չիզմեչյան, «Աբովյան» ՀԸ
15. Սոս Սիրադեղյան, «Անկյուն գումարած 3» ՀԸ (Ալավերդի)
16. Սուսաննա Շահնազարյան, Գորիսի մամուլի ակումբ
17. Խաչիկ Դանիելյան, «Ալտ» ՀԸ, (Արմավիր)
18. Բորիս Նավասարդյան, ԵՄԱ նախագահ
19. Աստղիկ Գեւորգյան, ՀԺՄ նախագահ
20. Լեւոն Բարսեղյան, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
21. Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
22. Լիլիթ Սիմոնյան, «Իրավունքի եւ ինֆորմացիայի կենտրոն» ՀԿ նախագահ
23. Էլինա Պողոսբեկյան, ԵՄԱ տեղեկագրի խմբագիր
24. Մեսրոպ Հարությունյան, ԵՄԱ փորձագետ
25. Նաիրա Հայրումյան, Karabakh-open.com

Հայտարարությունը բաց է ստորագրման համար:

Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 1 comment