bekaisa (bekaisa) wrote in armenianewsblog,
bekaisa
bekaisa
armenianewsblog




Մամլո հաղորդագրույուն



Անհապաղ տարածման համար


 


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգել

093191903, Միքայել

28.05.2008 

Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը

Այսօր, մայիսի 28-ին, մոտավորապես ժամը 14-ին երեք անhայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել “Հիմա” երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը` Արսեն Խառատյանը:
    Մի քանի օր առաջ Արսենին զանգահարել է մի երիտասարդ, որը ներկայացել է որպես “Լայֆ” ամսագրի թղթակից և հարցազրույց խնդրել: Խառատյանը համաձայնել է և, ըստ պայմանավորվածության, ժամը 14.00-ին գնացել Վերնիսաժին հարող տարածքը` հանդիպման: Մի քանի րոպեից նա թիկունքից հարված է ստացել գլխին (հավանաբար, երկաթե իրով), ընկել է գետնին և դաժան ծեծի ենթարկվել երեք երիտասարդների կողմից, որոնք իրենց գործը կատարելուց հետո փախել են: Արսենը գլխի վնասվածքներով տեղափոխվել է Շտապ օգնուքյան հիվանդանոց: 
    Մենք գնահատում ենք ահաբեկչության այս հերթական ակտը որպես ռեժիմի պատասխան համաժողովրդկան շարժման ակտիվացմանը և շարժման ակտիվիստներին ահաբեկելու ևս մեկ փորձ: Այս անգամ որպես թիրախ է ընտերվել մեր ընկեր Արսեն Խառատյանը, որը հայտնի է որպես հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ճշմատախոս անձ, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ջատագով և բարձր հեղինակություն ունի Հայաստանի հասարակության ամենատարբեր շրջանակներում: Արսենը “Հանուն գիտության զարգացման” նախաձեռնող խմբի անդամ է, “Սկսել ա” և “Հիմա” երիտասարդական շարժումների առաջնորդներից և ամենաակտիվ մասնակիցներից:
    Կարևոր ենք համարում ընգծել, որ սույն հանցագործությունը Արսեն Խառատյանի նկատմամբ կատարվել է բացեիբաց և հրապարակայնորեն` նպատակ ունենալով վախի մաթնոլորտ տարածել և կասեցնել համաժողովրդական շարժման ալիքը:

“ՀԻՄԱ” շարժում

 

         


Photo by Onnik Krikorian

Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 5 comments