?

Log in

No account? Create an account

Հայկական լրատվական բլոգ

Լուրեր և մեկնաբանություններ

Հայկական լրատվական բլոգ

Navigation

Skipped Back 10

March 14th, 2008

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գործադիր քարտուղար Դանիլովիչը պաշտոնական նախազգուշացում է ուղարկել ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն մասին, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցություն տրամադրելու իմաստով:

March 3rd, 2008

Մարտի 2-ի երեկոյան Հայաստանի ինտերնետ ընկերակցությունը (Isoc) դադարեցրել է մի քանի դոմոյնների սպասարկումը։ Այդ թվում՝ Ա1+-ինը՝ www.a1plus.am , Հայակական Ժամանակինը՝ www.hzh.am , Ազատություն ռադիոկայանինը՝ www.azatutyun.am , E-channel-ինը՝ www.echannel.am ։ Դրանց համար Isoc-ի դատաբազում գրվում է on hold. 
Ընդ որում, այս քայլեվ, օրինակ, Ա1+-ը զրկվել է ոչ միայն իր սայթից, այլեւ a1plus.am դոմեյնով mail-ծառայությունից։


Դոմեյնները «սառեցվել» են առանց Isoc-ի ղեկավար վարչության որոշման՝ կամ նախագահակաից իջեցված հրահանգով, կամ էլ Ազագային անվտանգության ծառայության (ԱԱԾ)։ 


Նախագահ Քոչարյանի առտակարգ դրության մասին հրամանագրում դոմեյնները սառեցնելու, փաստացի ինտերնետ էջեր, փաստացի լրատվամիջոցները փակելու մասին չկար։

March 2nd, 2008

Council of Europe Secretary General Terry Davis on the declaration of the state of emergency in Yerevan

 

Strasbourg, 2 March 2008, “I am very concerned about the latest developments in Yerevan and the declaration of the state of emergency. I am shocked to learn that at least 8 people have been killed, and I call on the authorities to investigate all these deaths and the allegations of excessive use of force. Obviously, the investigations should focus on finding the perpetrators of crimes and should not be used to harass political opponents.

 

Both the authorities and the opposition should do everything they can to prevent any further violence.

 

I hope that the state of emergency will be lifted very soon. Meanwhile, I call on the authorities to review the justification for the restrictions imposed – especially on media, political parties and non-governmental organisations. These restrictions are an obstacle to political dialogue, which is the only way to find a political solution to the present situation.

 

The state of emergency suspends the application of several rights and freedoms protected by the European Convention on Human Rights. Under Article 15 of the Convention the Armenian Government must inform me of the measures which it has taken and the reasons therefor. I expect that they will do so without any delay.”

Մարտի 2-ի գիշերը ժամը 3-ի կողմերը Գրիգոր Լուսավորիչի փողոցը դատարկվեց։ Մյասնիկյանի արձանի մոտ ընթացող հանրահավաքի կազմակերպիչները մարդկանց տեղեկացրին, որ իրենց զանգահարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը ու խնդրել է, որ մարդիկ գնան իրենց տները։ Նա ասել է, որ իրենք կմոբիլիզացվեն եւ կհավաքվեն երբ որ արտակարգ դրությունը վերացվի։

 Հիմա մարդիկ գիշերվա կեսին ցրվում են տներով։ Ընդ որում, Լուսավորիչ վրա մնացել էին հիմնականում հեղափոխությանը հավատացողները։ Լավ է, որ այդ մարդկանց գոնե տուն ուղարկեցին ու իզուր վտանգի չենթարկեցին։


Իսկ թալանչիներից դեռ լուրեր չկան։

Երկրում հայտարարվել է արտակարգ իրավիճակ և նախագահի հրամանով ԶԼՄերին արգելվել է հրատարակել ներքաղաքական իրավիճակի լուսաբանող նյութեր` բացառությամբ պաշտոնական տեղեկությունների: Այդ կապակցությամբ ինձ խնդրեցին բացատրել արդյո՞ք դա տարածվում է բլոգերի վրա: Այլ կերպ ասած` բլեգը լրատվական միջոց է թե ոչ:

ՀՀ "զանգվածային լրատվության մասին" oրենքը սահմանում է, որ լրատվամիջոց է համարվում նաև "հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից:"

Ինչպես երևում է այստեղ կարևոր պայմաններից է լրատվական պաշարի "անսահմանափակ թվով անձանց համար" հասանելիությունը: Այլ կերպ ասած, եթե բլոգը հասանելի է միայն "ընկերների" համար, ապա նա ԶԼՄ չի կարող համարվել:
Թալանը Երեւանի Մաշտոցի պողոտայում շարունակվում է, պետական պետհամարանիշերով մեքենաները այրված են։ Թալանը տարվում է 2 ուղղությամբ՝ տներ եւ Գրիգոր Լուսավորիչ՝ ցուցարարների մոտ։

Նկարներն արված են ավելի վաղ։

       




   

Գործընկեևրներս հաղորդում են վերջին նորությունները. Քաղաքի կենտրոնում՝ Մաշոտցի պողոտայում մոլեգնում է թալանը, «Երեւան City» սուպերմարկետներից մեկը թալանվում է ցուցարարների կողմից։ 
Գրիգոր Լուսավորիչի փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը նվազել է…
Մարտի 2-ի ժամը 00։57-ի դրությամբ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում շարունակվում է  ընդդիմության հանրահավաքը։
Ոստիկանության հետ բախումներ են գրանցվել։ Ոստիկանական առնվազն 4 մեքենա է ջարդվել ու այրվել։ Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են առնվազն մեկ զոհի մասին։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն է հայտարարել։ Ազգային Ժողովը պատրաստվում աարտահերթ նիստ գումարել։
Տարբեր աղբյուրներից հաղորդվում է, որ Երեւանում զորքեր են հավաքվում։ Երեաւնի կենտրոնում տանկեր են։
 Ցուցարարների թիվը նվազել է, բայց նրանք, ովքեր մնացել են, պատրաստվում են գրոհին դիմակայելու։ Ամեն րոպե սպասվում է գրոհը։
Արտասահմանյան բոլոր լրատվամիջոցները լուրերի թողարկումները սկսում են Հայաստանի մասին լուրերով։ 
Powered by LiveJournal.com